Եթե չպատվաստվեն, մահերը կշատանան. Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու դեպքում հնարավոր զարգացումների մասին: 

Եթե բնակչությունը հրաժարվի մասսայական պատվաստումից, երկրում սպասվում է հիվանդության ու մահերի աճ, նաև երրորդ բռնկումը, ինչին էլ հաջորդելու են նոր արգելքներն ու սահմանափակումները, լոքդաուն, տնտեսական անկում` վստահ է վարակաբանը: Նա ասում է, որ բնակչությունը ստիպված է ընտրություն անել, իսկ հանրության շրջանում պատվաստման նկատմամբ թերահավատությունը ժամանակավոր է:

Հիշեցնենք` Վրաստանում սկսել են պատվաստել մարտի 15-ից, առաջին փուլում պատվաստվում են բարձր ռիսկի խմբի բուժաշխատողները: Մասնագետների հաշվարկով` պանդեմիային հաղթելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության 60%-ին (մոտ 1,7 մլն. մարդ): Երկրում պատվաստումը կամավոր է:

Կարդացեք նաև`

Վրաստանում փոխվում է պատվաստման կարգը. ամբուլատորիաներում չեն պատվաստի