Մեդիակոալիցիան նախագահին խնդրում է ներում շնորհել Գվարամիային

«Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիայի» անդամները հայտարարություն են տարածել՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին խնդրելով ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիային։

Հայտարարության մեջ ասվում է, որ Գվարամիայի ձերբակալությունը վտանգ է ներկայացնում Վրաստանի եվրոպական ապագայի համար։

«Կոչ ենք անում Ձեզ՝ որպես Վրաստանի պետության ղեկավար, ներում շնորհել Նիկա Գվարամիային և այդպիսով կատարել ձեր դերը երկրում առկա քաղաքական ճգնաժամի թուլացման և Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացում»,- ասված է տարածած հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ,
Թբիլիսիի Լիբերալ ակադեմիա,
Մեդիա ակումբ,
Մեդիա զարգացման հիմնադրամ,                Տարածաշրջանային հեռարձակողների դաշինք,
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան,
Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն,
Բաց հասարակության հիմնադրամ և այլն։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի մայիսի 16-ի որոշմամբ՝ Գվարամիան՝ իրավունքների չարաշահում հոդվածով դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Կարդացեք նաև՝

Գվարամիայի ազատազրկման արձագանքներն ամփոփ