Գիորգի Գախարիան կհանդիպի Եվրոպոլի գործադիր տնօրենի հետ

Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այսօր կհանդիպի Եվրոպական միության ոստիկանական ծառայության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Ռոբ Ուեյնրայթի հետ: Նշվում է, որ հանդիպմանը իրավապահ մարմինների համագործակցության մասին երկու փաստաթուղթ է ստորագրվելու:

«Մարտի 9-ին փոխվարչապետ, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հաագայում գտնվող Եվրոպոլի կենտրոնական գրասենյակ: Գիորգի Գախարիան կհանդիպի Եվրոպոլի գործադիր տնօրեն Ռոբ Ուեյնրայթի հետ: Վրաստանի ՆԳ-ի նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը կստորագրեն «Վրաստանի անվտանգ կապի ուղիների և եվրոպական գործակալության մասին» և «Վրաստանի և Եվրամիության համագործակցության մասին» համաձայնագրերը»,-հայտարարում է ՆԳՆ-ը:

Թողնել պատասխան