Տաքսիներին թույլատրվում է երթևեկել ավտոբուսի գոտում

Թբիլիսիում A կատեգորիայի տաքսիները, որոնց տարիքը չի գերազանցում 10 տարին, հունիսի 1-ից կկարողանան երթևեկել ավտոբուսի գոտում, հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ հարկային բարեփոխումների շրջանակներում մի շարք կոնկրետ քայլեր են ձեռնարկվել․

«Մինչ այս նշված գոտում տաքսիները կարող էին միայն ուղևոր վերցնել կամ իջեցնել»։

Նրա խոսքով, այս տարվա մայիսից քաղաքային սպասարկման կենտրոններում կբաժանվեն այսպես կոչված կպչուն պիտակներ A կատեգորիայի այն տաքսիների համար, որոնց թույլատրված է երթևեկել ավտոբուսի գոտում։