Սաակաշվիլիին անձենռմխելիություն եմ խոստացել. Իվանիշվիլի

Georgia's Prime Minister, the leader of a ruling Georgian Dream coalition, Bidzina Ivanishvili, greets his supporters in Tbilisi, on September 19, 2013, during a presentation rally for Georgian Dream's presidential candidate, Georgy Margvelashvili. The presidential elections in Georgia are scheduled on October 27, 2013. AFP PHOTO /VANO SHLAMOV (Photo credit should read VANO SHLAMOV/AFP/Getty Images)

«Վրացական երազանք»-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում խոսել է իշխանափոխությունից հետո իր և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջին հանդիպման մասին:

Իվանիշվիլիի խոսքով` նա Սաակաշվիլիին առաջարկել է ելույթ ունենալ և ներողություն խնդրել հանրությունից, իսկ հետո, նախագահի պաշտոնից հրաժարվելու փոխարեն քաղաքական անձեռնմխելիություն է առաջարկել, ինչից Սաակաշվիլին հրաժարվել է:

«Չեմ խոսում այն մասին, թե ինչ դիրքում էր և ինչպես դիմավորեց ինձ: Թեյ չէր կարող խմել: Ասացի` հիշիր, որքա՞ն լավ խորհուրդ եմ տվել: Հիմա ամենալավ խորհուրդը կտամ, ուղիղ նստի՛ր, ասացի: Ուղիղ նստեց: Հիմա դու, եթե ելույթ ունենաս, ժողովրդից ներողություն խնդրես, ասես` անկեղծ ուզում էի զարգացնել երկիրը, ինչ ստացվեց` ստացվեց: Ժողովրդի դուրը չեկավ և նոր ուժ բերեցին: Ես նրանց չեմ խանգարի, այսօր ևեթ կհրաժարվեմ: Հետո ասացի, որ այս հայտարարությունից հետո կմնաս քաղաքականության մեջ և անձեռնմխելիություն կունենաս:

Նա սա հասկանալու ունակություն չուներ և այդ պատճառով հեռացա: Ասաց` չեմ կարող միջազգային հանրությանը դավաճանել և հրաժարվել նախագահությունից: Իբր այլ պատճառ չուներ: Մի խոսքով, շատ է նման անեկդոտի: Չկա գեթ մի մարդ, ով վերլուծելու կարողություն ունի և կարող է պնդել, որ տեսականորեն Միացյալ ազգային շարժումը կարող է իշխանության վերադառնալ»,- հայտարարել է Իվանիշվիլին: