Թբիլիսիում ևս մեկ 5 աստղանի հյուրանոց կբացվի

Մեկ տարի անց Թբիլիսիում կբացվի ևս մեկ 5 աստղանի հյուրանոց: Վրաստանի վարչապետը մասնակցել է «Հիլթոն» հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով ելույթ է ունեցել, հուշագիր ստորագրել և հյուրանոցի հիմքի մեջ խորհրդանշական պարկուճ դրել:

Հյուրանոցը կտեղակայվի քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շինություններից մեկում՝ գյուղատնտեսության նախարարության նախկին շենքում, որն արդեն մեկ տասնամյակից ավելի չի օգտագործվում։

Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ «Հիլթոնը» կպահպանի մշակութային հուշարձանի կարգավիճակը և շենքի տեսքը չի փոխվի: Այս պահին շինարարության վրա աշխատում է շուրջ 150 մարդ, իսկ ծրագրի ընթացքում կաշխատի ավելի քան 500 մարդ:

Վարչապետ Կվիրիկաշվիլին իր ելույթում կարևորել է հյուրանոցի կառուցումը։

«Այս հյուրանոց այցելող հազարավոր զբոսաշրջիկներ կլինեն, կլինի գյուղատնտեսական ապրանքների պահանջարկի ավելացում, հետևաբար, գյուղացիների համար ևս հավելյալ աշխատանք է: Տրանսպորտի պահանջ կլինի՝ տրանսպորտի ոլորտում նոր աշխատատեղեր կլինեն: Սպառողական ապրանքների պահանջարկը կավելանա և, իհարկե, շատ մեծ ապրանքներ կվաճառվեն երկրում և դրանով նոր եկամուտներ կբերեն երկրին, կբարելավեն մեր քաղաքացիների կյանքի որակը», —  նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան