ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ դրական գնահատականի է արժանացել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացն ու ժողովրդավարության եւ պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի ասպիրանտ երկրի առաջընթացը պատշաճ կերպով կարտացոլվի ՆԱՏՕ-ի 2018թ․-ի գագաթնաժողովում:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախարարը աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ հույս հայտնելով, որ ապագայում էլ ակտիվորեն կպահպանվի ու կզարգանա ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դրական դինամիկան:

Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացվել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին: Ստոլտենբերգը եւս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Թողնել պատասխան