ԱՄՆ-ի համար Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չէ

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, այժմ  ՄակՔեյնի միջազգային առաջնորդների ինստիտուտի տնօրեն Կուրտ Ուոքերը գտնում է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ԱՄՆ-ի աջակցությունը հարցականի տակ չէ:

«Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայության տեղեկատվությամբ՝ փորձագետը գտնում է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը բաց է երևում՝ հույս ներշնչելով, որ  ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն․

«Սակայն դա չի նշանակում, որ այս գործընթացում այլ երկրների շահերը կտուժեն: Վրաստանը հավատարիմ է մնում իր ընտրած ուղղությանը, ինչը ենթադրում է ժողովրդավարության սկբունքների առկայություն»:

Թողնել պատասխան