ՀԺ. Ընդդիմադիր հեռուստաալիքը նոր սեփականատեր ունի. ոչ բազմակարծությանը

Վրաստանի գերագույն դատարանը մարտի 2-ին հրապարակեց «Ռուսթավի 2» հեռուստաալիքի դատավճիռը, որի համաձայն, հեռուստաալիքի սեփականության իրավունքը ստանում է գործարար Քիբար Խալվաշին: Որոշման համաձայն, չեղյալ է հայտարարվել հեռուստաընկերության համասեփականատերերի գրանցումը հանրային ռեեստրում: Այժմ ընդդիմադիր հեռուստաընկերության 60% մասնաբաժնի սեփականատեր է ճանաչվել Խալվաշին, մնացած 40%-ը կտնօրինի «Պանորամա» ՍՊԸ-ն, որը նույնպես պատկանում է Խալվաշիին:

«Ռուսթավի 2»-ը հիմնվել է 1994 թվականին: Այն, սատարելով «Վարդերի հեղափոխությանը», ընդդիմադիր հեռուստաալիք է հանդիսացել դեռեւս Էդուարդ Շեւարդնաձեի կառավարման տարիներին: Հեղափոխությունից հետո «Ռուսթավի 2»-ը դարձավ «Հաղթանակած ժողովրդի հեռուստաալիք»:

Ավելի մանրամասն` այստեղ

Թողնել պատասխան