Geostat. 2018 թ․ հունվարին Վրաստանում տնտեսական աճը կազմել է 4.4 տոկոս

2018 թվականի հունվարին Վրաստանում տնտեսական աճը կազմել է 4.4 տոկոս: Տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ Geostat-ը:

2017-ի հունվարի համեմատ աճ է արձանագրվել հետեւյալ ոլորտներում. կոմունալ, սոցիալական եւ անձնական ծառայություններ, շինարարություն, առեւտուր, հյուրանոցներ եւ ռեստորաններ:

Geostat-ի նախնական ցուցանիշների համաձայն, 2017-ի տնտեսական աճը կազմել է 4,8 տոկոս: 2018-ին կանտեսվում է 4,5 տոկոս աճ:

Թողնել պատասխան