Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 10

Ռուս դերասան Վիտալի Գոգունսկուն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Այս տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Mash Telegram ալիքը, որը հեռարձակել է տեսանյութ, ըստ որի` դերասանը հետադարձ չվերթով վերադառնում է Մոսկվա։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ օդի բարձր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվի մինչև օգոստոսի 19-ը։

Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանից թարմ կամ սառեցված լոլիկի արտահանումը կրկնապատկվել է:

Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Վրաստանում շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթինը՝ նվազել:

Վարորդական իրավունքի գործնական մասի երկրորդ փուլի ներդրումից հետո՝ 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը, իրական պայմաններում երթևեկության քննությունը 37 հազար 065 անձից 22 հազար 360-ն է բարեհաջող հանձնել:

Օգոստոսի 11-ից հայկական Armenian Airlines ավիաընկերությունը կիրականացնի իր առաջին կանոնավոր չվերթը Երևան-Բաթումի-Երևան ավիագծով։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ում նախագահության օրոք Վրաստանը պատերազմել է Ռուսաստանի հետ, պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր էր խուսափել 2008 թվականի պատերազմից:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը (FSB) շուտով մշտապես ​​և լիարժեք հասանելի կդառնան ռուսական Yandex Taxi ընկերության ծառայությունից օգտվող օգտատերերի տվյալները։

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից դեպի Բոլնիսիի մունիցիպալիտետ ընթացող ճանապարհին՝ Կղիզիլաջալո գյուղում, օգոստոսի 9-ի երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Օգոստոսի 20-ին` կիրակի օրը, Նյու Յորք քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև ժամը 12-ին (կեսօրին) Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտող և անհապաղ վերացնել պահանջող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի: