Երևանից Բաթումի կանոնավոր չվերթերը՝ վաղվանից

Վաղվանից՝ օգոստոսի 11-ից, հայկական Armenian Airlines ավիաընկերությունը կիրականացնի իր առաջին կանոնավոր չվերթը Երևան-Բաթումի-Երևան ավիագծով։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։

Ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից օդ կբարձրանա տեղական ժամանակով ժամը 02:00-ին և ժամը 02:55-ին վայրէջք կկատարի Բաթումիում: Սև ծովի ափից թռիչքը կիրականացվի ժամը 03:55-ին և ինքնաթիռը Հայաստանի մայրաքաղաք կժամանի ժամը 05:00-ին։ Չվերթը կտևի մոտ մեկ ժամ։

Տոմսեր ամրագրել հնարավոր է Armenian Airlines պաշտոնական կայքի միջոցով՝ https://ticket.armenianairlines.am

Ինչ արժե Երևան-Բաթումի չվերթի տոմսը