Անչափահասների կամավոր մարմնավաճառությամբ զբաղվելը քրեական իրավախախտում կհամարվի․ Ծուլուկիանի

Անչափահասների՝ իրենց կամքով մարմնավաճառությամբ զբաղվելը քրեական պատասխանատվությամբ կպատժվի: Վրաստանի կառավարությունն այսօր հաստատել է արդարադատության նախարարության կողմից պատրաստած համապատասխան օրինագիծը:

«Անչափահասների կամավոր մարմնավաճառությամբ զբաղվելը այսուհետ քրեական իրավախախտում կհամարվի: Այս պահին, դա տեղի է ունենում, երբ երեխային բռնությամբ են ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ: Մայրաքաղաքի ակումբերնում անչափահասներին մարմնավաճառության մեջ են ներգրավում առանց  որևէ բռնություն կիրառելու և այս ամենը մինչ օրս չէր կանոնակարգվում քրեական օրենսգրքով, հետևաբար ոստիկանությունն ու դատախազությունը որևէ լուրջ լծակներ չունեին: Այս ամենը կփոխվի, այդ պատճառով կոչ եմ անում ժամանցային հաստատություններին՝ հաշվի առնել փոփոխությունները»,- ասել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Թողնել պատասխան