Դեղատնային թմրամիջոցների գործով հունիսի 24-ին ձերբակալված 17 անձանց թվում է Իրակլի Մխեիձեն՝ առողջապահության նախկին նախարար Զուրաբ Ազարաշվիլիի նախկին տեղակալը։
Այս գործով դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 20 հոգու, որոնցից երեքը հետախուզվում են. դատարանը հունիսի 25-ին կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է նշանակել։
Մխեիձեն մեղադրվում է ոչ թե փոխնախարարի պաշտոնում, այլ Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալությունը ղեկավարելու շրջանում կատարած հանցագործությունների համար։
Նրա փաստաբանը նշել է, որ ձերբակալությունից առաջ նրան նույնիսկ չեն հարցաքննել։ Մեղադրյալ փոխնախարարը պնդել է որ մյուս կալանավորվածներին չի ճանաչում։
Մանրամասները` նյութում.
«Դեղատնային դեղերի ապօրինի շրջանառության» գործով մեղադրվում է 20 անձ