Սահմանափակումներ Օրբելիանիի հրապարակի տարածքում

Դաշնամուրային փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հունիսի 28-ին՝ Օրբելիանիի հրապարակի մոտակայքում։

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ միջոցառման պատճառով հունիսի 27-ի ժամը 23:00-ից մինչև հունիսի 29-ի ժամը 04:00-ն ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Գիորգի Աթոնելիի փողոցից մինչև Վախթանգ Օրբելիանիի նրբանցք №13։

Տրանսպորտային միջոցները կկարողանան հասնել Զվիադ Գամսախուրդիայի ափամերձ տարածք Սոլիկո Վիրսալաձեի փողոցով, իսկ հակառակ ուղղությամբ՝ Իտալիայի փողոցով, «Մշրալի» (Չոր) կամրջով և Ջովաննի Սկուդիերիի փողոցով։