Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը

Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը: Այս մասին տեղեկություն է տարածել Euronews-ը: Նշված որոշումը Հունաստանի իշխանությունները կայացրել են, երբ օգոստոսի 29-ին անօրինական կերպով Լեսբոս կղզի էր տեղափոխվել 547 գաղթական: 2016 թվականից հետո սա մեկ օրվա ընթացքում մեծ քանակով գաղթականներ ընդունելու 2-րդ դեպքն էր:

Հունաստանի իշխանությունները որոշել են խստացնել ծովային վերահսկողությունը, ինչի հետևանքով գաղթականների համար երկրի սահմանը հատելն ավելի կբարդանա:

Կարագացվի նաև գաղթականներին օթևան հատկացնելու գործընթացը և Հունաստանի իշխանությունները կփորձեն նրանց Եվրամիության այլ երկրներ ուղարկել:

Հիշեցնենք, որ Սիրիայում ընթացող հակամարտության հետևանքով հազարավոր մարդիկ ԵՄ-ի երկրներ փորձում են հասնել Հունաստանի միջոցով: Միևնույն ժամանակ, գաղթականներին ժամանակավոր օթևաններ են հատկացված Հունաստանում, որտեղ, սակայն, նրանք ապրում են ծանր պայմաններում: