Ձմերուկի և սեխի ներմուծումն աճել է 99 տոկոսով

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է ներմուծվել 25,5 հազար դոլարի թարմ ձմերուկ, սեխ և պապայա:

Ըստ Geostat-ի՝ այս ցուցանիշը 99 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 12,8 հազար դոլարի ցուցանիշին:

Վիճակագրության տվյալներով, վերոնշյալ ապրանքները ներմուծվել են հետևյալ երկրներից.

  • Նիդեռլանդներ՝ 13,4 հազար դոլար,
  • Իրան՝ 7,7 հազար դոլար,
  • Թուրքիա՝ 4,4 հազար դոլար:

Ի դեպ, ամբողջ 2022 թվականի ընթացքում Վրաստան է ներմուծվել ընդհանուր 2,8 մլն դոլարի թարմ սեխ, ձմերուկ և պապայա։ ներմուծումը Վրաստան կազմել է 2,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 445,2 մլն դոլար։