Ֆրանսուա Պենշո. Դոլարի վերաբերյալ քաղաքականությունը ԱՄՀ-ի համար ընդունելի է

Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական նեկայացուցիչ Ֆրանսուա Պենշո գնահատմամաբ, դոլարի ազդեցությունը վրացական տնտեսության թույլ կողմն է: Իր հայտարարությամբ քայլերը, որոնք ձեռնարկվել են դոլարիզացիայի նվազեցման նպատակով ԱՄՀ-ի համար ընդունելի են:

«Մենք կարծում ենք, որ առաձարկված ծրագիրը լավն է: Երբ ծանոթացանք ծրագրի առաջարկվող տարբերակին, հասկացանք, որ դրանք նման են այլ երկրների կողմից իրականացված դոլարի ազդեցությունը նվազեցնելու քաղաքականությանը: Այս մեթոդները հաստատել են իրենց արդյունավետությունը  խնդրի լուծման համար: Այսպիսով հույս ունենք, որ այս ճանապարհով դոլարի ազդեցության մակարդակը նաև Վրաստանում կնվազի, սակայն սրա համար ժամանակ է հարկավոր»:

Իր հայտարարության համաձայն, նախորդ 2 տարիների ընթացքում լարիի տատանումները շուկայից եկող մակրոտնտեսական  գործոններով էր պայմանավորված:

«Մեր խորհուրդը Կենտրոնական բանկին եղել է լողացող փոխարժեքի քաղաքականության ապահովումը գնաճի նպատակային տվյալների եւ պարամետրերի պահպանությամբ»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչը:

Թողնել պատասխան