Վրաստանում կաթի արտադրությունը նվազել է

Վրաստանում կաթի արտադրությունը նվազել է, իսկ մսի ու ձվի արտադրությունն աճել է, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Geostat-ի նախնական տվյալներով՝ կաթի արտադրությունը 2023 թվականի 1-ին եռամսյակում կազմել է 105,7 մլն լիտր, ինչը 5,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Մսի արտադրությունը կազմել է 18,1 հազար տոննա, ինչը 8,4 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։

Ըստ Geostat-ի՝ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 169,9 մլն ձու, ինչը 2,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։