Շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, ավիացիոն նավթինը` նվազել

Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Վրաստանում շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթինը՝ նվազել:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին քսանյութերի ներմուծումը կազմել է 13,23 հազար տոննա, ինչը 1,17 հազար տոննայով կամ 9,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ըստ տվյալների՝ այս ընթացքում շարժիչային յուղերի ամենամեծ ծավալը ներմուծվել է Թուրքիայից, որը կազմել է 2,79 հազար տոննա, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 21,1 տոկոսը։ Հաջորդն Իրանն է՝  2,74 հազար տոննա (20,7 տոկոս), Գերմանիա՝ 1,50 հազար տոննա (11,3 տոկոս), Ադրբեջան՝ 0,82 հազար տոննա (6,2 տոկոս) և այլն:

Ինչ վերաբերում է ավիացիոն նավթին, ապա 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է 67,1 հազար տոննա ապրանք, ինչը 0,5 հազար տոննայով կամ 0,7 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում ավիացիոն նավթի ներմուծման 44,1 տոկոսը (29,6 հազար տոննա) եղել է Թուրքմենստանից, 25,8 տոկոսը (17,3 հազար տոննա)՝ Ադրբեջանից, 15,3 տոկոսը (10,3 հազար տոննա)՝ Հունաստանից, 10 տոկոսը (6,7 հազար տոննա)՝ Թուրքիայից, 4,8 տոկոսը (3,2 հազար տոննա)՝ Մալթայից։