Մոլիթ գյուղ տանող ճանապարհը վերականգնվում է

Բորջոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային հայաբնակ Մոլիթ գյուղ տանող ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է, տեղեկացնում է Բորջոմիի քաղաքապետարանը։

Ծրագրի շրջանակներում ճանապարհի 2,2 կմ հատվածում կիրականացվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Ճանապարհների վերականգնման աշխատանքները համաֆինանսավորվում են Լեռնային հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով։