5-րդ օրն է՝ Բորջոմիում աղետի գոտի է

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում hրշեջներն արդեն հինգերորդ օրն է, ինչ շարունակաբար մարում են հրդեհը։ Բարդ տեղանքը, բարձր ջերմաստիճանը և քամին բարդացնում են իրավիճակը։

Հրդեհաշիջման աշխատանքների տարածքը բաժանված է երեք հատվածի, որտեղ դեռևս հայտնաբերվում են տարբեր բարդության օջախներ։ Շուրջ 1 200 հրշեջ՝ ՊԲ-ի հետ միասին, ներգրավված է շուրջ 24-ժամյա աշխատանքային գործընթացում։ Բացի կենդանի ուժից, մարման գործընթացում ներգրավված է նաև ծանր տեխնիկա։

Տեղում աշխատում են սահմանապահ ոստիկանության 4 ուղղաթիռներ, թեև օրվա ընթացքում նրանց պարբերաբար խանգարում էր քամին. հրդեհը վերահսկվում է դրոններով։