ԵԽ-ն դրական է գնահատում Վրաստանի ժողովրդավարական ձգտումները

«Եվրախորհուրդը դրական է գնահատում  ժողովրդավարացման գործընթացում Վրաստանի ներդրած ջանքերը»։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայնի-Դրագոնին:  

Գաբրիելլա Բատայնի-Դրագոնիի խոսքով՝ ԵԽ-ն սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ, գնահատում է Վրաստանի իշխանությունների դրական տրամադրվածությունը Եվրախորհրդի ու  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հանդեպ:

«Մենք արդեն երկար տարիների ընթացքում սերտ եւ բաց երկխոսություն ենք վարում Վրաստանի հետ: Նախատեսել  ենք աշխատանքային հատուկ ծրագիր, որը  Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտներն էլ ավելի կհոզարացնի:  Մենք համատեղ աշխատանք ենք տանում նաև դատական համակարգի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարության մյուս կարևոր հարցերի ուղղությամբ»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը:

Թողնել պատասխան