Լարսում սահմանափակումներ են

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է: Այս մասին հայտնում են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային բաժնից:

Նույն տեղեկատվությամբ, այս պահին մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: