Երկարությունն էլ, լայնությունն էլ նացերին բավական է. Կալաձեն Թբիլիսիի գլխավոր տոնածառի մասին

«Երկարությունն էլ, լայնությունն էլ նացերին բավական է», — այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի մասին «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողի տված հարցին:

Հեռուստաընկերության լրագրողը հարցրել է, թե ինչու են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի ճյուղերը սակավ և որքանով են ճիշտ բավարարված մրցույթի պայմանները, ինչին ի պատասխան Թբիլիսիի քաղաքապետը կոչ է արել զվարճանալ, քանի որ Նոր տարի է:

«Հաճույք ստացեք, համ էլ ձեզ հիմա անհրաժեշտ է հաճույքը», — հայտարարել է Կալաձեն:

Հիշեցնենք՝ 2019 թվականի տոնածառը Թբիլիսիի քաղաքապետարանը տենդերով գնեց, որը հաղթել էր IDO SRL իտալական ընկերությունը: Տոնածառի արժեքը կազմում է շուրջ 1 մլն լարի, այն 1 տարվա երաշխիք ունի:

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից նոր ձեռք բերված տոնածառը լայն քննարկման առիթ դարձավ սոցիալական ցանցերում, ինչպես նաև քաղաքական հատվածում: Հասարակության որոշ հատվածի կարծիքով 1 մլն լարի արժողությամբ տոնածառը պետք է ավելի ճոխ տեսք ունենար քան ներկայիս տոնածառը:

Թբիլիսիի գլխավոր տոնածառը