Օրվա լուսանկար. Թբիլիսիի գլխավոր տոնածառը հավաքում են

Թբիլիսիում տոներն ավարտվեցին: Առաջին հանրապետության հրապարակում տեղակայված մայրաքաղաքի գլխավոր տոնածառն արդեն հավաքում են:

Հիշեցնենք՝ այս տարի տոնածառի տեղադրման վայրը պայմանավորված էր այն փաստով, որ տոնածառի ավանդական տարածքում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղադրված են որդեկորույս հայրերի՝ Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի աջակիցների վրանները: Քաղաքապետարանն ի դեպ, աջակցելով վերջիններին, վրաններում անվճար էլեկտրաէներգիա է անցկացրել: