Մահացել է հայտնի երգիչ Գիո Խուցիշվիլին

56 տարեկանում մահացել է վրաց էստրադային հայտնի երգիչ և դերասան Գիո Խուցիշվիլին։ Վերջին շրջանում երգիչը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Երգչի ընտանիքին իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ խորը ցավ է ապրում սիրելի երգչի մահվան կապակցությամբ։

«Գիո Խուցիշվիլին առանձնահատուկ հմայք էր տալիս քաղաքային ֆոլկլորին: Շատ ցավալի է, երբ վրաց էստրադայից հեռանում են նման մարդիկ»,-նշված է վարչապետի ցավակցական նամակում:

Մայիսի 29-ին Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի դահլիճի շենքի մոտ տեղադրվեց երգչի անունը կրող աստղ։ Արարողությանը ներկա էին կառավարության անդամներ ու երգչի հարյուրավոր երկրպագուները։ Խուցիշվիլին շնորհակալություն հայտնեց ու հայտարարեց, որ աստղը պատկանում է իր սերնդակիցներին, որոնց համար նա երգել է։

Խուցիշվիլին նկարահանվել է նաև մի քանի տասնյակ ֆիլմերում։

Թողնել պատասխան