Բժիշկ Վաժային ազատ են արձակել

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն, օկուպացիոն ուժերի կողմից նոյեմբերի 9-ին ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ազատ է արձակվել: Այս պահին նա գտնվում է Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում:

Հիշեցնենք, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ  Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։ Ցխինվալիի դատարանը  բժշկի համար երկամսյա նախնական կալանքի որոշում էր կայացրել։