Կյանքը կանաչ անձնագրից առաջ և հետո

Շուրջ երկու տարի առաջ աշխարհը պատած կորոնավիրուսային նոր հիվանդությունը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել առաջադեմ մարդկությանը՝ ստիպելով տարբեր քայլեր ձեռնարկել 21-րդ դարի չարիքից ազատվելու համար։

2019-ի նոյեմբերին ի հայտ եկած և COVID-19-ը անվանումը ստացած այս հիվանդության հետևանքով արդեն 2020-ի մարտին հայտարարվեց համավարակ, իսկ այս ընթացքում մահացավ հինգ միլիոնից ավել մարդ ամբողջ աշխարհում։

Համավարակը զսպելու նպատակով աշխարհի շատ երկներ ստիպված եղան տեղական ժամանակ «փակվել», մինչև մշակվեցին հիվանդության դեմ պատվաստանյութերը:

Վրաստանը պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստացավ 2021 թվականի մարտի 13-ին, որով նախ պատվաստվեցին ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները։ Այնուհետև նոր խմբաքանականեր ստանալուն պես սկսվեց մասսայական պատվաստումների գործընթացը:

Պատվաստումներին զուգահեռ աշխարհի շատ երկրներ սկսել են կիրառել այսպես կոչված «կանաչ» կարգավիճակ ու լայն հնարավորություններ տալ այն անձանց, ովքեր COVID-19-ի դեմ կլինեն պատվաստված՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանչված որևէ պատվաստանյութով (ըստ համապատասխան դոզաների)։  

«Կանաչ» կարգավիճակի կամ «Կանաչ անձնագրի» մասին Վրաստանում սկսեցին խոսել նոյեմբերի սկզբին, երբ Վրաստանն անցնում էր կորոնավիրուսի 5-րդ ալիքի միջով, իսկ պատվաստման տեմպն ամիսներ շարունակ ցածր դինամիկա էր գրանցում:

Մասնավորապես, Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարեց, որ լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն այն սահմանափակումներն ու կանոնակարգերը, որոնք արդեն սահմանվել են, պետք է խստորեն պահպանել, միևնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքներ են տարվում նաև «կանաչ անձնագրի» ներդրման ուղղությամբ:

Օրեր անց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։

«Կանաչ» կարգավիճակ ստացան այն անձիք, որոնք երկու անգամ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել են կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունեն։

Այնուհետև սահմանվեցին մի շարք կանոնակարգեր, ըստ որոնց՝ միայն «կանաչ անձնագրեր» ունեցող քաղաքացիները կարող են այցելել հետևյալ վայրեր.

  • հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, ներառյալ առևտրի կենտրոնները) 
  • կինոթատրոններ 
  • թատրոններ 
  • համերգասրահներ 
  • ժամանցի կենտրոններ 
  • խաղատներ  
  • սպա և ֆիթնես կենտրոններ  
  • լեռնային հանգստյան կենտրոններ։  

«Կանաչ» կարգավիճակ չունեցող քաղաքացիներին ընդունող վերոնշյալ հաստատությունների համար սահմանվեց՝ ֆիզիկական անձի համար 2000 լարի (մոտ 645 ԱՄՆ դոլար), իսկ իրավաբանական անձի համար՝ 10 000 լարի (մոտ 3 225 ԱՄՆ դոլար) տուգանք։

Նոյեմբերի 18-ին գործարկվեց քաղաքացիների քովիդ կարգավիճակի մասին տեղեկություն հաղորդող, այսպես կոչված «կանաչ անձնագրի» հավելվածը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ծառայությունների անխափան մատուցման համար ստեղծվեց երկու հատուկ հավելված՝ CovidPass Georgia և Georgia e-Health։

CovidPass Georgia հավելվածը կարող է օգտագործել Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ՝ ինչպես Վրաստանի քաղաքացին, այնպես էլ օտարերկրացին՝ այցելելու տարբեր հաստատություններ։

Georgia e-Health-ն օգտագործվում է միջազգային ճանապարհորդությունների համար՝ ապահովելով անխափան մուտք դեպի ԵՄ թվային ծածկույթի համակարգում ներգրավված 51 երկիր: Այս հավելվածը, սակայն, ևս կարող է օգտագործվել Վրաստանում՝ մուտք գործելու այն հաստատություններ, որտեղ «կանաչ անձնագիր» է պահանջվում։

Ավելի ուշ Վրաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց քաղաքացիների կանաչ անձնագրի վերաբերյալ որոշման մեջ։ Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիների կանաչ կարգավիճակը հաստատելու համար բավական կլինի ներկայացնել իրենց երկրում տրված համապատասխան փաստաթղթերը։

Հատկանշական է նաև այն, որ «կանաչ անձնագրերի» ներդնումից հետո՝ ավելացել է պատվասվողների թիվը, մասնավորապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական միջինում ավելի քան 10 հազար պատվաստում է գրանցվել։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր