Դեկտեմբերի 1-ից քովիդ սահմանափակումների հետ կապված մի շարք փոփոխություններ կգործեն

Վրաստանում վաղվանից՝ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն մի քանի փոփոխություններ։ 

Վաղվանից կգործարկվի «Կանաչ անձնագիր» համակարգը։ Արդյունքում «կանաչ կարգավիճակ» ունեցող քաղաքացիները վաղվանից կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ միայն «կանաչ կարգավիճակի» դեպքում.

  • հյուրանոցներ և այլ կացարաններ, սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ, ներառյալ առևտրի կենտրոնները) 
  • կինոթատրոններ 
  • թատրոններ 
  • համերգասրահներ 
  • ժամանցի կենտրոններ 
  • խաղատներ  
  • սպա և ֆիթնես կենտրոններ  
  • լեռնային հանգստյան կենտրոններ։  

Քաղաքացիները կկարողանան առևտրի կենտրոններ մտնել առանց «կանաչ անձնագրի», սակայն առևտրի կենտրոնի, սննդի և զվարճանքի օբյեկտներ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի «կանաչ անձնագիր»։ 

Վաղվանից չի գործի ռեստորանների աշխատանքային ժամերի սահմանափակումը։ Այն ռեստորանները, որոնք դեկտեմբերի 1-ից կընդունեն միայն «կանաչ անձնագրերով» հյուրերին, նրանց համար չեն գործի ժամային սահմանափակումները։  Հիշեցնենք, որ մինչ այժմ ռեստորաններին թույլատրվում էր աշխատել մինչև ժամը 23:00-ն։ 

Կինոթատրոններում և թատրոններում հանդիսատեսի թիվը կավելանա։ Դեկտեմբերի 1-ից կինոթատրոններում, թատրոններում և համերգասրահներում հանդիսատեսի թիվը 30-ից կհասնի 50 տոկոսի՝ Covid-ի անձնագրերի մուտքագրման դեպքում միայն։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր