Դեկտեմբերի 1-ից ռեստորանների համար կվերացվեն ժամային սահմանափակումները. Ղիբրաձե

Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ կհանվեն աշխատանքային ժամերին ռեստորանների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն և պարզաբանել, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ 

«Դեկտեմբերի 1-ից բոլոր ռեստորանները պարտավոր են հաճախորդներին ընդունել միայն «կանաչ կարգավիճակի» դեպքում, ուստի, կվերացվեն նաև ժամային սահմանափակումները»,- ասել է Ղիբրաձեն։

Հիշեցնենք, որ մինչ այժմ ռեստորաններին թույլատրվում էր աշխատել մինչև ժամը 23:00-ն։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր