11 մահ ու հազարից ավելի նոր դեպք. Կորոնավիրուսը Վրաստանում

Նախօրեին Վրաստանում կորոնավիրուսի 1 271 նոր դեպք է հաստատվել: Տվյալները 28 700 թեստի արդյունքում են ստացվել:

Դրականության ցուցանիշը հասել է  4,42%-ի: Դեպքերի ընդհանուր քանակը` 301 535: Նոր վարակվածների 61% -ը մայրաքաղաքում են, ամենաքիչը` Քվեմո Սվանեթիում: Քովիդը ևս 11 մարդու մահվան պատճառ է դարձել, ընդհանուր` 3992:

Նախօրեին 729 մարդ ապաքինվել է, ընդհանուր` 284 286: Ներկայումս 130 231 ակտիվ դեպք կա, 26%-ը ստացիոնար բուժում է  ստանում: 584 –ը ծանր վիճակում է, արհեստական սարքով է շնչում 113 մարդ: