Թուրքիայից Չինաստան մեկնող գնացքը վաղը կհասնի Վրաստան

Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, թուրքական բեռնատար գնացքը կհասնի Վրաստան: Թուրքիայից Չինաստան ուղևորվող և արտահանվող ապրանքով բեռնված առաջին գնացքը կանգ կառնի Ախալքալաքի կայարանում:

Թուրքիայից շարժված գնացքն անցնելու է երկու մայրցամաք, երկու ծով և 5 պետություն, այդ թվում Վրաստանը: Գնացքը անցնելու է 8693 կմ ճանապարհ և Չինաստան է հասնելու 12 օրվա ընթացքում:

Գնացքը ուղղություն է վերցրել Ստամբուլի եվրոպական մասից, այն Մարմարա թունելով կանցնի Քոջաելի նահանգը, մայրաքաղաք Անկարան և Արևելյան Կարսի նահանգը, Վրաստանի սահմանը հատելուց հետո կանգ կառնի Ախալքալաքի կայարանում: Այնուհետև այն ուղևորվելու է Ադրբեջան և Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղով և Ղազախստանով մուտք կգործի Չինաստանի Սիան նահանգ:

Թուրքիայից Չինաստան մեկնող առաջին գնացքը կանցնի Վրաստանով