Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները, հնարավոր է, սեպտեմբերին վերջին հանդիպեն,- այս մասին տեղեկատվություն է տարածել Trend տեղեկատվական գործակալությունը` հիմնվելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Հիկմեթ Հաջիևին:

Տարածված տեղեկատվության համաձայն, հանդիպումը տեղի կունենա Նյու-Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Նյու Յորքում այսօր՝ սեպտեմբերի 17-ին բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական` 74-րդ նստաշրջանը: