Սահմանափակումների մեծ մասն այս շաբաթ կվերացվի. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում կառավարությանը վստահություն տալու լսումների ընթացքում անդրադարձել է նաև երկրում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացմանը: 

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ընթացիկ շաբաթ միջգերատեսչական խորհրդի նիստին սահմանփակումների վերացման հետ կապված որոշում կընդունվի:

«Մենք այս շաբաթ կունենանք միջգերատեսչական խորհրդի առաջին նիստը, որտեղ  կհայտնենք կոնկրետ սահմանափակումների մեղմացման միջոցառումների մասին: Սահմանափակումների վերացումը կսկսվի հենց այս շաբաթվանից և պահանջների շուրջ 80 տոկոսը կբավարարվի: Իհարկե, այս ամենը տեղի կունենա համաճարակաբանների և առողջապահության նախարարության հանձնարարականները հաշվի առնելով»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: