Ցորենի տեղափոխմամբ զբաղվող ձեռներեցները բողոքի ակցիա կանցկացնեն

Ցորենի տեղափոխմամբ զբաղվող ձեռներեցները պլանավորում են բողոքի ակցիա անցկացնել: «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեի հետ զրույցում ձեռներեցները հայտնել են, որ կառավարության և ֆինանսների նախարարի որոշմամբ ստեղծվում է մենաշնորհային շրջանակ, ինչի հետևանքով գործազուրկ կմնա 5 հազարից ավելի մարդ: «Եվրոպական Վրաստանի» տեղեկատվությամբ, նշված մենաշնորհի ստեղծումը կնպաստի ցորենի և ալյուրի թանկացմանը, ինչը կհանգեցնի Վրաստանում հացի թանկացմանը:

«Տեսնում ենք պատկեր, որ պետական ֆինանսների նախարարությունը սեփական մենաշնորհի և մի քանի անձանց միլիոններով ստեղծում է իրավիճակ, երբ գործազուրկ է մնում 5 հազար ընտանիք ու տեղի է ունենում հացի գնի թանկացում ողջ Վրաստանում: Սա անընդունելի է, և մենք որպես խորհրդարանական փոքրամասնություն մինչև վերջ կկանգնենք այս մարդկանց կողքին: «Եվրոպական Վրաստանը» ֆինանսների նախարարին կանչել է խորհրդարան, որպեսզի գա և հանրության առջև պատասխան տա»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության որոշման համաձայն՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը։