Տեսանյութ. Թբիլիսիի փողոցները ախտահանվում են

Կորոնավիրուսի տարածումը կանխելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար մայրաքաղաքի փողոցները լվացվում են ախտահանիչ միջոցներով:

Տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանի կայքը: Աշխատանքները սկսվել են կենտրոնից, սակայն նաև ծայրամասերն են ներառվել:

Նախօրեին ախտահանվել են Պեկինի պողոտան ու Կոստավա փողոցը, նաև մետրոյի մուտքերը, Հուալինգ կոչվող հատվածը: Հատուկ տեխնիկայով նաև լվացվում են ճանապարհի երթևեկելի հատվածները: Մաքրող-ախտահանող միջոցառումները մայրաքաղաքում մաքրություն իրականացնող «Թբիլսերվիս գրուպ» ընկերությունն է կատարում՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության հետ համատեղ:

Բացի այդ՝ կամուրջները, թունելներն ու թեքահարթակներն են լվացվելու: Աղբարկղերն են լվացվելու ու ախտահանվելու:

Ախտահանվում են Թբիլիսիի փողոցները

Posted by Aliq Media on Friday, April 3, 2020