Կներդրվի միասնական ազգային քննությունների նոր համակարգ. Բատիաշվիլի

«Կրթական բարեփոխումների շրջանակներում 2020 թվականին հնարավոր կլինի ներդնել միասնական ազգային քննությունների նոր համակարգ»,- այս մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին՝ ներկայացնելով կրթական բարեփոխման ծրագիրը:

Ըստ նախարարի՝ հարկավոր է գործող համակարգը քննարկել միջազգային գործընկերների հետ:

Ինչպես նշել է Բատիաշվիլին, կրթական բարեփոխումը ենթադրում է նաև դպրոցների նոր մոդելի ստեղծում:

«Դպրոցի նոր մոդելը ենթադրում է ղեկավարման և ուսուցման նոր մեթոդ, վերապատրաստված մանկավարժներ և նորացված ենթակառուցվածքներ, ուսումնական և լաբորատոր հարթակների ստեղծում։ Կարևորագույն բաղադրիչներ են դպրոցում առողջ ապրելակերպի և անվտանգ շրջապատի ապահովումը, որին հասնելու համար մի քանի ծրագրեր կիրականացվեն»,- հայտարարել է Բատիաշվիլին: