Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ

«Թբիլիսի․ մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակներում Թբիլիսիում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հյուրընկալել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

«Վրաստանի խորհրդարանի անդամներ Ռուսլան Պողոսյանի և Սամվել Մանուկյանի հետ հանդիպեցինք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Մենք մտքեր փոխանակեցինք մեր երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, կիսվեցինք երկկողմ բարեփոխումների փորձով», — իր ֆեյսբուքյան էջում գրել Թալակվաձեն: