Քվեմո Քարթլիում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել. «Ռուսթավի 2»

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Ռուսթավի քաղաքի մոտակայքում ավտոբուսներ են մոբիլիզացվել, որոնք նախատեսված են հատուկ ջոկատայինների համար: Ավտոբուսներում, ըստ տեղեկատվության, անհրաժեշտ պարագաներ է տեղադրված, որոնք նախատեսված են ցույցեր ցրելու համար: Ավտոբուսների վարորդները տեղեկատվություն չունեն, թե որ ուղղությամբ են շարժվելու:

«Առաջադրանք ունենք և կասեն, թե ուր պիտի գնանք: Առայժմ չգիտենք»,- ասել է ավտոբուսի վարորդներից մեկը: