Սահակաշվիլին վստահ է՝ իրեն չեն կարող ձերբակալել

«Կատարյալ հիմարություն է, թե այսօր կամ վաղը ինձ կձերբակալեն: Դա չեն կարող անել, քանի որ չունեն այդ միջոցները»,- այս մասին Ուկրաինայում հայտարարել է Օդեսայի նախկին նահանգապետ ու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։

Նա  համոզմունք է հայտնել, թե այս օրերին Ուկրաինայի կառավարությունը վերջնական անկման  ճանապարհին է:

«Իրականում այստեղ Շեվարդնաձեի (Վրաստանի նախկին նախագահ-խմբ.) ժամանակաշրջանն է. Յուրաքանչյուր ծառայություն առանձին է աշխատում։ Նախագահն ու ՆԳ նախարարը իրար դեմ դուրս եկան։ ՆԳ նախարարի որդուն ձեռբակալեցին, չեչեն հերոսին սպանեցին: Ուկրանիայում ամեն ինչ խառնվել է իրար»,-ասել է Սահակաշվիլին։

Սահակաշվիլին կարծում է, որ Ուկրանիայի անվտանգության աշխատակիցները բարձիթողի վիճակում են թողել երկրի անվտանգությունը, քանի որ զբաղված են իր կողմնակիցներով:

Թողնել պատասխան