Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ավստրիայի նախագահին

Տոկիո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:

Սալոմե Զուրաբիշվիլին ավստրիական կողմին մանրամասն տեղեկացրել է Վրաստանում ընթացող գործընթացների, ռուս-վրացական հարաբերությունների և Վրաստանի օկուպացված շրջաններում առկա իրավիճակի մասին, հաղորդում են Վրաստանի նախագահի աշխատակազմից։

Նախագահները նաև քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Ալեքսանդր Վան դեր Բելլենին Վրաստանի նախագահին հրավիրել է Ավստրիա: