Վրաստանը հատուկ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում. Իզորիա

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում Վրաստանը հատուկ ներդրում է ունեցել»,- հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 72-ամյակի առիթով  ջերմորեն շնորհավորում եմ վետերաններին։ Վրաստանն այս հաղթանակում կարևոր ավանդ է ունեցել: Հարյուր հազարավոր վրացիներ են նահանատկվել այս պատերազմում։ Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև՝ հպարտանալով նրանց սխրանքներով»,- Վակե թաղամասի Հաղթանակ զբոսայգում հայտարարել է Իզորիան:

Հայրենական մեծ պատերազմին Վրաստանից մոտ 700 հազար բնակիչ է մասնակցել, որոնցից ավելի քան 200 հազարը զոհվել են։ 167 վրաստանցի Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել:

Թողնել պատասխան