Կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ շրջանների

Վրաստանում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման և կառավարման մասին տեղեկություն հաղորդող Stopcov.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 64 187 թեստավորում, այդ թվում՝ 39 833-ը հակագեն, 34 354-ը PCR թեստով։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 19 968 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 418 027 է։

Երկրում հայտնաբերված վարակի 19 968 նոր դեպքից 9 493-ը Թբիլիսիում է։ Պատկերը մյուս շրջաններում՝

  • Աջարիա՝ 1 654,
  • Իմերեթի՝ 2 760,
  • Քվեմո Քարթլի՝ 980,
  • Շիդա Քարթլի՝ 1 184,
  • Գուրիա՝ 580,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 1 327,
  • Կախեթի` 1 110,
  • Մցխեթա-Մթիանեթի` 410,
  • Սամցխե-Ջավախեթի` 371,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի` 99:

Վրաստանում վարակման ակտիվ դեպքերը 224 391-ն են, որից 6 098-ը բուժվում է հիվանդանոցներում, որից՝

  • 2 494-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում,
  • 752-ը՝ Աջարիայում,
  • 1 243-ը՝ Իմերեթիում։

Այս փուլում ծանր հիվանդ է 1 244 քաղաքացի

  • 482-ը՝ Թբիլիսիում,
  • 152-ը՝ Աջարիայում,
  • 397-ը Իմերեթիում։

Արհեստական ​​շնչառության սարք է միացված 275 քաղաքացու, որից՝

  • Թբիլիսիում՝ 162,
  • Աջարիայում՝ 38,
  • Իմերեթիում՝ 23։

1 869 քաղաքացի տեղավորվել է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում՝

  • 1 141-ը՝ Թբիլիսիում,
  • 481-ը՝ Աջարիայում։

Տնային պայմաններում վիրուսից բուժվում է 216 424 քաղաքացի։

«41 քաղաքացի գտնվում է կարանտինային գոտիներում, 41-ն էլ Թբիլիսիում»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։