Վրաստանի ներկայացուցիչները Բաքվում մասնակցել են զոհերի հիշատակի արարողությանը. լուսանկարներ

Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն և դեսպան Ռևազ Սակվարելիձեն մասնակցել են 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի արարողությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գործակալությունը։

Զուրաբ Պատարաձեն և Ռևազ Սակվարելիձեն «Շեհիդների ծառուղում» ծաղիկներ են դրել զոհերի շիրիմներին։

Նշենք, որ 1990 թվականի հունվարի 20-ին  խորհրդային զորքերը ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, տվյալների համաձայն զոհվել է 137 մարդ, որոնց մեծամասնությունը ադրբեջանցիներ էին։

Գործողությունները տեղի են ունեցել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։