Հարավային Օսիան` վիզայի ազատականացման վերաբերյալ

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան արձագանքել է Վրաստանի` Եվրոպայի հետ առանց մուտքի արտոնագրի վերաբերյալ առաջարկին:

«Արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների զարգացումը, այդ թվում վիզայի ազատականացումը վերաբերում է միայն Վրաստանին և չի տարածվում Հարավային Օսիայի քաղաքացիների վրա»:

Վրաստանի կողմից չվերահսկվոլ Հարավային Օսիայի արտգործնախարարությունից հայտարարել են, որ Հարավային Օսիայի քաղաքացիները օրենքի շրջանակներում կրում են ռուսական անձնագրեր, որով կարող են ճանապարհորդել ամբողջ աշխարհով:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Վրաստանի համար մուտքի արտոնագրի վերացման կողմ է քվեարկել ընթացիկ տարվա փետրվարի 1-ին:  Նույն օրը, Վրաստանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը հայտարարեցին, որ աբխազներն ու օսերը նույնպես հնարավորություն ունեն օգտվել այդ իրավունքից:

Թողնել պատասխան