Թբիլիսիի որոշ փողոցներում սահմանափակումներ կգործեն

Թբիլիսիի Բելիաշվիլի փողոցում նախատեսվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից մինչև ապրիլի 1-ը գիշերային ժամերին կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Մինդելիի կամրջից մինչև Բալանչինի-Բելիաշվիլի փողոցների խաչմերուկ։

Փողոցի հիմնանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են գիշերը՝ ժամը 23:00-ից 07:00-ը, իսկ ցերեկը՝ տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկության ժամանակ նշված սահմանափակումը կվերացվի, և տեղաշարժը հնարավոր կլինի անխափան։

Նորոգման աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել առանց փոփոխության՝ գործող սխեմայի համաձայն։