Շփման գծում Վրաստանի ևս երկու քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում Վրաստանի հետ դե ֆակտո սահմանը խախտելու համար Վրաստանի ևս երկու քաղաքացի է ձերբակալվել։

Շփման գծի հարևանությամբ գտնվող Էրգնեթի գյուղում միջադեպերի կանխարգելման և արձագանքման աշխատանքային խմբերի նիստից առաջ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեն լրագրողներին հայտնել է, որ օկուպացիոն ուժերը սեպտեմբերի 14-ին ձերբակալել են Սաչխերիի մունիցիպալիտետի Պերևի գյուղի բնակիչներ Գելա Իոբաշվիլին և Նուկրի Կալաշնիկովին։

Անթաձեի խոսքով, սեպտեմբերի 22-ին ծանուցում է ստացել, որ Ցխինվալիի դատարանը Գելա Իոբաշվիլիին և Նուկրի Կալաշնինովին երկամսյա նախնական կալանքի է դատապարտել։