Շունը հոշոտել է տիրոջն ու երկու հարևաններին

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում շունը հոշոտել է տիրոջն ու երկու հարևաններին։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։

Ըստ ականատեսների, նույնիսկ դեպքի վայր եկած պարեկային ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել շանը և ստիպված են եղել սպանել կենդանուն։

Երեք տուժածները էլ տեղափոխվել են Բոկերիայի անվան կլինիկա։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։