Պայթյունից վիրավորված տղամարդու վիճակը շարունակում է ծանր մնալ

Թբիլիսիի Գուրամիշվիլի թաղամասի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից վիրավորված տղամարդը շարունակում է մնալ հիվանդանոցում: Բժիշկների խոսքով, նա գտնվում է շոկային վիճակում․ այրված է մարմնի 60 տոկոսը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին շենքում պայթյունն առաջացրել է գազի կուտակումը։ Վիրավորվել է 4 մարդ, երեքի առողջական վիճակը համեմատաբար թեթև է, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: